Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » LIVE » Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության նիստին. ՈՒՂԻՂ

    Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության նիստին. ՈՒՂԻՂ

    Հունվար 10, 2019 20:22 LIVE, Լուրեր, Տնտեսական, Քաղաքական A+ / A-

    «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները խմբակցության նիստ են անցկացնում Ազգային ժողովում: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

    Ըստ տեղեկությունների՝ պատգամավորները կազմակերպական հարցեր են քննարկելու: Չի բացառվում, որ քննարկեն և հաստատեն նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներին թեկնածուներին: Նշենք, որ հունվարի 10-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ նորընտիր պատգամավորները ստացան իրենց մանդատները:

    Այս խորհրդարանը 132 պատգամավոր կունենա, որից 88-ը՝ «Իմ քայլը» դաշինքից (այդ թվում՝ 4 ներկայացուցիչ ազգային փոքրամասնություններից), 26-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացված կլինի 18 պատգամավորով:


    scroll to top