Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

    Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
    Հունիս 11, 2018 16:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

    Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընգդծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը:

    Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:

    Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը և քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

    Նիկոլ Փաշինյանը և Շոմբի Շարփն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերղ հարցերի:

     

    Նման թեմաներ

    scroll to top