Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

    Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

    Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրենը մեղադրում է սեռական ոտնձգության մեջ
    Հուլիս 22, 2019 13:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին քրեական պատասխանատվության են ենթարկել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բյուջետային միջոցների յուրացման համար: Նարինե Գինոսյանը պնդում է, որ սա պատգամավոր Հենզել Մկոյանի պատասխան արձագանքն է առ այն, որ նա չի համաձայնվել նրա հետ ինտիմ հարաբերություններ ունենալ: Վերջինս իր հանդեպ մեղադրանքները համարում է «կեղտոտ» քաղաքական քայլ, գրում է Jnews.ge-ն։

    Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեղադրում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «Յուրացում կամ զեղծարարություն»: Գործի նյութերի համաձայն, նրանք մեղադրվում են մինչեւ 9000 լարի պետական գումարների հափշտակման կամ վատնման համար:

     «Երբ աշխատակիցները հեռանում էին աշխատանքից, նոր աշխատողներ չվարձելու համար մյուս աշխատողներն էին կատարում նրանց աշխատանքը և ստանում հավելավճար: Նման դեպքերը տեղի են ունեցել միայն 2-3 ամսվա ընթացքում: Հետաքննությունը Նարինեին և նրա հաշվապահին մեղադրում է հենց այդ գումարները հափշտակելու համար», – ասում է փաստաբան Միրիան Նիկոլաձեն:

    Նարինե Գինոսյանը պնդում է, որ նրա դեմ գործը հարուցվել է այն բանի համար, որ պատգամավոր Հենզել Մկոյանն անձնական հետաքրքրություն ուներ նրա նկատմամբ:

    «Նա ուզում էր սեռական հարաբերություն հաստատել ինձ հետ և ասում էր, որ ինձ համար նոր մեքենա կգնի, կվերանորոգի բնակարանս, Ֆրանսիա կտանի և նման այլ բաներ: Հեռախոսով էլ էր ինձ ասում: Երբ ես մի անգամ գործով մտա նրա գրասենյակ, նա նորից սկսեց նմանատիպ զրույց: Երբ նա կտրականապես հրաժարական ստացավ ինձանից, նա սպառնաց, որ նա կվնասի իմ մանկապարտեզների գործին», – ասել է Նարինե Գինոսյանը sknews-ի հետ զրույցում:

    Նարինե Գինոսյանի փաստաբան Միրիան Նիկոլաձեն ասում է, որ նա Հենզել Մկոյանի դեմ դիմում է ներկայացրել` ինչպես Գլխավոր տեսչություն, այնպես էլ Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազություն, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չի ստացել:

    «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Քեթևան Բեբիաշվիլին ասում է, որ Նարինե Գինոսյանի հայտարարությունը վերաբերում է քրեական իրավունքին, և այդ հարցին պետք է արձագանքի դատախազությունը, որից հետո նա պետք է դիմի խորհրդարան` Մկոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար:

    «Խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովը պետք է քննարկի Մկոյանի լիազորությունների դադարեցման հարցը: Եթե դատախազությունը դրան չարձագանքի, ստացվում է, որ կա քաղաքական կամք և ուրիշ ոչինչ»,– ասում է Քեթևան Բեբիաշվիլին:

    «Նինոծմինդայի մանկապարտեզների միության տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելիկա Փութուլյանը մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, ինչը նկատի ունի ապօրինի սեփականացում և յուրացում։ Այսօր Նարինե Գինոսյանին ազատ են արձակել 5 000-լարի վճարի դիմաց, սակայն երկու օր է, ինչ միտումնավոր կերպով մասնակցություն է ցուցաբերում այն կեղտոտ գործերին, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ Նինոծմինդայում Ազգային շարժման կողմից ընթանում են իմ դեմ», – ասվում է Հենզել Մկոյանի տարածած արտակարգ հայտարարությունում։

    Հուլիսի 19-ին Ախալցխայում տեղի է ունեցել Նարինե Գինոսյանին և Անժելիկա Փութուլյանի խափանման միջոցը որոշելու դատավարությունը: Դատարանը որոշում է կայացրել Նարինե Գինոսյանի համար 5000 լարի և Անժելիկա Պուտուլյանի համար 3000 լարի գրավ կիրառել: Նախադատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին:


    Նման թեմաներ

    scroll to top