Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    -1°
    Home » Լուրեր » Նիստ՝ կառավարությունում

    Նիստ՝ կառավարությունում

    Մայիս 19, 2017 20:53 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    12997_am_1

    Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
    Խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական ծրագծերը: Նշվել է, որ նպատակն է ունենալ արագ և անվտանգ ավտոճանապարհներ, երթևեկությունը տեղափոխել Գյումրիի կենտրոնից, շրջանցիկ ճանապարհով ապահովել կապ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ:
    Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նախագծին՝ ևս երեք տարբերակների հիման վրա:
    Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել գնահատող հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություն կատարելու և հանձնաժողովի նոր կազմը հաստատելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top