Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Uncategorized @hy » Նոբելյան մրցանակի դափնեկիրները տնտեսագիտության բնագավառում

    Նոբելյան մրցանակի դափնեկիրները տնտեսագիտության բնագավառում

    Նոբելյան մրցանակի դափնեկիրները տնտեսագիտության բնագավառում
    Հոկտեմբեր 8, 2018 15:18 Uncategorized A+ / A-

    Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակին արժանացել են Ուիլյամ Նորդհաուսը  եւ Փոլ Ռոմերը՝ տնտեսական աճին նորարարությունների եւ կլիմայի ինտեգրման համար: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին հայտարարել է  Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

    Գիտնականները Նոբելյան մրցանակի կարժանանան «երկարաժամկետ կլիմայական վերլուծություններում երկարաժամկետ կլիմայական փոփոխությունները ներառելու համար»։

    Ուիլյամ Նորդհաուսը ծնվել է 1941 թվականին։ Նա աշխատում է Եյլի համալսարանում։ Գիտնականի հետաքրքրությունների ոլորտը կապված է բնության վրա տնտեսական գործընթացների ազդեցության հետ.  նա ուսումնասիրում է տնտեսական բարեկեցության հաշվարկի մոդելներ՝ հաշվի առնելով «բնական կապիտալը»։

    1955 թվականին ծնված Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Փոլ Ռոմերը հիմնադիրներից մեկն է տնտեսական աճի նոր տեսության, ըստ որի ճգնաժամերը դիտարկվում են որպես նոր հնարավորությունների շրջան։

    Նման թեմաներ

    scroll to top