Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » Լուրեր » Զինծառայողի կարգապահական պատասխանատվության նոր առաջարկներ

    Զինծառայողի կարգապահական պատասխանատվության նոր առաջարկներ

    Հուլիս 18, 2017 12:00 Լուրեր A+ / A-

    zinvor

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:

     

    Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.

     

    • ·        նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես  զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,
    • ·        հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելուպարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,
    • ·        բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,
    • ·        օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,
    • ·        հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,
    • ·        բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,
    • ·        հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող  պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,
    • ·        օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:

    Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:

     

     

               ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

    Նման թեմաներ

    scroll to top