Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Նոր բուհերի ուսանողներ են միացել դասադուլավորներին (լուսանկարներ)

Նոր բուհերի ուսանողներ են միացել դասադուլավորներին (լուսանկարներ)

Նոյեմբեր 14, 2017 16:09 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Արդեն 6-րդ օրն է, որ շարունակվում է ուսանողների դասադուլը, նրանք բողոքում են տարկետման իրավունքի սահմանափակման մասին նոր օրինագծի դեմ: Բողոքի ակցիան այսօր արդեն նոր թափ ստացավ` «Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության հինգ անդամներ անժամկետ հացադուլ են հայտարարել, իսկ մյուս ուսանողներն էլ իրենց դասադուլը շարունակում են Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ:

Նշենք, որ թեև համալսարանի ղեկավարությունը պնդում էին, թե օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները փոքրամասնություն են կազմում, այսօր ԵՊՀ որոշ ֆակուլտետներում ուսանողների կեսից ավելին` մոտ 70-80 տոկոսը,  բացակայել է դասերից:

Այսօր արդեն դասադուլավորներին նաև միացան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, նրանք ևս դեմ են տարկետման իրավունքի վերացմանը: Araratnews.am-ի հետ զրույցում ուսանողներից մեկը` Արթուր Կուրղինյանը, ով ջութակահար է, նշեց, որ, օրինակ` իրենք չեն կարող երկու կամ երեք տարի անընդմեջ չնվագել, դա լուրջ բարդությունների կհանգեցնի. «Մեր դեպքում չես կարող երկու-երեք տարի չնվագել, պետք է ստաբիլ ամեն օր նվագել: Ու որ ասում են` ինչ-որ պայմաններ կլինեն մեզ համար… նորմալ երաժիշտը օրվա մեջ 3-4 ժամ պետք է նվագի, ու որ պայմաններ կստեղծեն, այդ զինվորներին հանգիստ կթողնեն` լոգիկայից դուրս է»:

Արթուրը նաև հավելեց, որ այսօր միացել են մյուս համալսարանների ուսանողներին, հույս ունենալով, որ վերջապես իրենց բողոքի ձայնը լսելի կլինի. «Հույս ունենք, որ վերջապես մեզ մարդատեղ կդնեն: Ավելի շուտ էինք ուզում միանալ մեր ընկերներին, բայց չէինք կարողանում կազմակերպվել: Հիմա անգամ դասախոսներից կան, որ համամիտ են մեզ հետ, իսկ ուսանողական խորհուրդը, ինչպես բոլոր համալսարաններում, մեզ մոտ նույնպես քաղաքականացված է»:

Այս պահին դասադուլը դեռ շարունակվում է: Բողոքի ակցիային մասնակիցները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

122488199673267500288781848048447njpg
scroll to top