Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Նոր համակարգը հնարավորություն կտա հետևել յուրաքանչյուր աշակերտի (տեսանյութ)

    Նոր համակարգը հնարավորություն կտա հետևել յուրաքանչյուր աշակերտի (տեսանյութ)

    Օգոստոս 10, 2017 16:17 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Համաձայն 2016 թվականի ուսումնասիրությունների` 9-ամյա դպրոցից հետո կրթությունը չշարունակողների թիվը շատ չնչին է: Իսկ նոր համակարգը, որը այս տարվանից փորձնական  կսկսի իրականացվել Լոռու մարզի դպրոցներում, հնարավորություն կտա հետևել յուրաքանչյուր աշակերտի` երբ է դպրոց ընդունվում, երբ է դուրս մնում կրթությունից և ինչ է անում ուսումնառության տարիներին` 9-ամյա դպրոցից հետո գնո՞ւմ է ավագ դպրոց, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, թե՞ բուհ: Նոր համակարգի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը:

    «Նոր համակարգը հնարավորություն կտա հետևել ցանկացած երեխայի: Համակարգը համարվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մաս: Այն նաև փաստաթղթային առումով է հեշտացնում: Այս համակարգով մենք դպրոց մտած ցանկացած երեխայի կարողանում ենք հետևել, նույնիսկ եթե նա կրթությունը հետո շարունակում է արհեստագործական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Նաև մի դպրոցից մի ուրիշ դպրոց տեղափոխվելու ժամանակ փաստաթղթերի տեղափոխման խնդիր չի լինի, որովհետև համակարգը հնարավորություն է տալիս երեխայի ամբողջ ինֆորմացիան մեկ սեղմակի միջոցով մեկ դպրոցից ուղարկել մեկ այլ դպրոց»,- նշեց Պողոսյանը:

    Համակարգի մասին այլ մանրամասներ` տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top