Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր ՋԷԿ-ի կառուցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Գարեգին Բաղրամյան

    Նոր ՋԷԿ-ի կառուցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Գարեգին Բաղրամյան

    Նոր ՋԷԿ-ի կառուցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. Գարեգին Բաղրամյան
    Հուլիս 12, 2019 12:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին այսօր էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

    Բաղրամյանի խոսքով` նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակիցը ցածր է:

    «Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամ ավելի է: Այսինքն՝ հին ՋԷԿ-ի սակագինը 40-41 դրամի է հասնում: Այս նոր ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վրա շուրջ 4 դրամ ավելի էժան է լինելու, եթե ընդհանուր սպառողների վրա տարածենք՝ 1-1,5 դրամ սակագնի նվազեցում կբերի»,- շեշտեց Բաղրամյանը:

    Նա նշեց, որ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, ինչը նշանակում է, որ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում եւ, բնականաբար, ավելի էժան էլեկտրաէներգիա է ստացվում:


    Նման թեմաներ

    scroll to top