Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նոր կարգ՝ մաքսատանը կուտակված աջ ղեկով մեքենաները մաքսազերծելու համար

    Նոր կարգ՝ մաքսատանը կուտակված աջ ղեկով մեքենաները մաքսազերծելու համար

    Նոր կարգ՝ մաքսատանը կուտակված աջ ղեկով մեքենաները մաքսազերծելու համար
    Դեկտեմբեր 6, 2018 12:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում մշակված՝ Կառավարության 2015 թ. նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու առաջարկին։

    Երևան Տոնավաճառ

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը ներկայացրեց գործադիրի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ  լրացում կատարելու  մասին» որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

    Նրա խոսքով՝ մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:


    Նման թեմաներ

    scroll to top