Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
25°
Home » Լուրեր » Նոր քրեական գործ՝ «ՀԺ» լրագրողի գործով

Նոր քրեական գործ՝ «ՀԺ» լրագրողի գործով

Մայիս 19, 2017 18:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

ՀՔԾ 1

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:

Այսպես, 15.05.2017թ.-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը  ոստիկանության  Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել: Այդ  ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը:

Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top