Գլխավոր Լուրեր Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում տեղի ունեցած դժբախտ դեպքից

Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում տեղի ունեցած դժբախտ դեպքից

2
0

Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Խիմկի քաղաքում՝ Լենինգրադյան մայրուղու թիվ 202 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.), տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: