Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Նոր մանրամասներ՝ Թուրքիայում ռուս դեսպանի սպանության գործում

    Նոր մանրամասներ՝ Թուրքիայում ռուս դեսպանի սպանության գործում

    Նոր մանրամասներ՝ Թուրքիայում ռուս դեսպանի սպանության գործում
    Հունվար 13, 2018 20:25 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով մամուլին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

    Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սպանությունն իրականացրած ոստիկան Մեւլութ Ալթընթաշն սպանության օրը առողջական խնդիրների պատճառաբանությամբ աշխատանքի չի գնացել։ Նա աշխատանքի վայրից վերցրել է ատրճանակը եւ տուն գնացել։ Արդեն երեկոյան մեկնել է նախապես վարձակալած հյուրանոցի համարը եւ սպասել մինչեւ 18։31, որից հետո հեռախոսի միջոցով իր բանկային հաշվին գտնվող ամբողջ գումարը փոխանցել է մորը։  Այնուհետ հյուրանոցից դուրս է եկել եւ ուղղվել դեպի ցուցահանդեսի վայր, որտեղ էլ իրականացրել է սպանությունը եւ սպանվել ոստիկանների կողմից։

    Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

    Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան։

     

    Նման թեմաներ

    scroll to top