Գլխավոր Լուրեր Նոր մանրամասներ եւ անուններ՝ Մարտի մեկի գործից. BBC

Նոր մանրամասներ եւ անուններ՝ Մարտի մեկի գործից. BBC

10
0

Այսօր BBC.com-ն անդրադարձել է 2008 թ-ի մարտի մեկի դեպքերին: Լրատվական գործակալությունը ձեռք է բերել 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 2008-ին խաղաղ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է  գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին), որը քրեական գործում ներառված է որպես վկա:

Բացի Օգանովսկուց՝ փաստաթղթերում նշված է ՀՀ նախկին երկու նախագահի 2 բիզնեսմեն պատգամավորի անուն:

Ըստ 2008 թ-ի մարտի 1-ի փաստաթղթերի՝  Օգանովսկու ստորաբաժանումը տեղակայված է եղել  ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում:

Քննիչները կարծում են, թե նկուղ են այցելել Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախկին նախագահները:

ՀՔԾ-ն, սակայն, BBC.com-ին ոչ մի մեկնաբանություն չի տվել վերոնշյալ անունների մասին: