Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից

    Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից

    Նոր մանրամասներ երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից
    Հուլիս 16, 2019 19:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է հուլիսի 15-ին Աբովյանի թիվ 7 դպրոցի խաղահրապարակում հայտնաբերված սպանված տղամարդու ինքնությունը։

    Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Գևորգյանն է։ Քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշակկան փորձաքննությամբ պարզվել է, որ Վ. Գևորգյանը սպանվել է կրակոցի հետևանքով։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, հուլիսի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Սպանվածի կողքին կար դանակ, արնանման հետքեր և հողաթափ:


    Նման թեմաներ

    scroll to top