Շաբաթ , 20 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Նոր մանրամասներ թերթի խմբագրի մեքենայի հրկիզումից. Ալեքսանյանն անուն է տալիս

    Նոր մանրամասներ թերթի խմբագրի մեքենայի հրկիզումից. Ալեքսանյանն անուն է տալիս

    Նոր մանրամասներ թերթի խմբագրի մեքենայի հրկիզումից. Ալեքսանյանն անուն է տալիս
    Փետրվար 5, 2019 13:53 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Տեղի ունեցած միջադեպը կապում եմ իմ մասնագիտական գործունեության հետ: Իր մեքենայի հրկիզման մասին լուրը մեկնաբանելով՝ այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, նշելով, որ իրենց թերթում միշտ լուսաբանվում են մարզի խնդիրները:

    «Մի ոլորտ կա, որ ցավագին է ընդունվում: Ժամանակին Վահե Հակոբյան անունով մարզպետ ունեինք, նրա գործունեության հետ համաձայն չէինք, և բավականին շատ նյութեր էր հրապարակվում այդ ուղղությամբ, բավականին շատ հոդվածներ ունեինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, թե ինչպես է այն սեփականաշնորհվել: Մենք մեր հարցերի պատասխանը չենք ստացել»,- ասաց Ալեքսանյանը, նշելով, որ իրենք ցանկացել են միայն ճշտել, թե ովքեր են կոմբինատի սեփականատերերը:

    Սամվել Ալեքսանյանը նշեց, որ 2018 թվականին իր վրա հարձակում է եղել, սակայն գործը չի բացահայտվել, և քրեական գործը կարճվել է:

    «Այս գործը կապ ունի նախորդ հարձակումների հետ»,- ասաց Ալեքսանյանը, նշելով, որ այս ամենը չի կարող իրենց հետ պահել իրենց գործունեությունից:

    «Մենք բարձրաձայնում ենք հարցեր, որոնք դուր չեն գալիս Քաջարանի հանքի ծպտված սեփականատերերին»,- շեշտեց Ալեքսանյանը:


    Նման թեմաներ

    scroll to top