Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նոր մանրամասներ վանաձորցի 12-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

    Նոր մանրամասներ վանաձորցի 12-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

    Նոր մանրամասներ վանաձորցի 12-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
    Նոյեմբեր 9, 2018 16:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:

    Երևան Տոնավաճառ

    Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

    Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է նոյեմբերի 6-ից որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:

    Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

    Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Երեխան ուներ աուտիզմ:


    Նման թեմաներ

    scroll to top