Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր Նորքի 6-րդ զանգվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    Նոր Նորքի 6-րդ զանգվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    Նոր Նորքի 6-րդ զանգվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
    Հուլիս 23, 2019 18:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

    «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top