ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը թողարկել է նոր MASTERCARD ARMECs քարտատեսակը: MASTERCARD ARMECs-ը ստեղծված է բավարարելու բոլոր այն հաճախորդների պահանջմունքերը, ովքեր ցանկանում են ունենալ ոճային քարտ cashback-ի հնարավորությամբ ՀՀ-ում գտնվող բացարձակապես բոլոր վճարման կետերում, ինչպես նաև արտոնյալ ժամանակահատվածով վարկային գիծ:
Բացի վերը նշված առավելություններից, MASTERCARD ARMECs Standard-ը կապահովագրի Ձեր բժշկական ծախսերի հատուցումը, կատարված գնումները, ինչպես նաև վճարային քարտերը զեղծարարությունից:
MASTERCARD ARMECs Gold-ի հետ Դուք նաև կարող եք չանհանգստանալ իրավաբանական ծախսերի, թռիչքի ուշացման, փաստաթղթերի կորստի, ուղեբեռի ապահովագրության, քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության, կատարված գնումների, ինչպես նաև վճարային քարտերից զեղծարարության համար:
MASTERCARD ARMECs Standard-ը և MASTERCARD ARMECs Gold-ը հնարավորություն են տալիս hաճախորդներին ունենալ քարտ հետևյալ առավելություններով՝
-
1 % Cash back ՀՀ բոլոր վճարման կետերում անկանխիկ վճարելիս.
-
վարկային գիծ մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածով և ՀՀ դրամի դեպքում 15% տարեկան տոկոսադրույքով.
-
ապահովագրական փաթեթ:
MASTERCARD ARMECs Standard-ի և MASTERCARD ARMECs Gold-ի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ կամ Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր:
ARMECs MASTERCARD` իդեալական վճարային քարտ: