Գլխավոր Լուրեր Նոր փոփոխություններ՝ ընդերքօգտագործման ոլորտում

Նոր փոփոխություններ՝ ընդերքօգտագործման ոլորտում

2
0

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը:

Ընդերքօգտագործման պայմանագրով կամրագրվի օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները:

Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի իրավաբանական անձին հնարավորություն ընձեռնվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը:

Կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:

Նախագծով առաջարկվում է ընդերքօգտագործման ոլորտում վարչական ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը ապահովելու համար ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարտավորությունների չկատարման դեպքում ընդերքօգտագործողներին պատասխանատվության ենթարկելու դրույթներ սահմանել: