Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր փոփոխությունները պետք է ազդեն նաև Սփյուռքի եւ Արցախի վրա. վարչապետ

    Նոր փոփոխությունները պետք է ազդեն նաև Սփյուռքի եւ Արցախի վրա. վարչապետ

    Նոր փոփոխությունները պետք է ազդեն նաև Սփյուռքի եւ Արցախի վրա. վարչապետ
    Օգոստոս 5, 2019 21:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում ելույթով հանդես եկավ: Նա ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած նոր փոփոխությունները պետք է իրենց ազդեցությունը ունենան Սփյուռքի եւ Արցախի վրա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդ ասելով՝ պետք է հասկանալ Արցախի եւ Սփյուռքի ներկայացուցիչներին: «Արդյոք խոսքը կարող է միայն ՀՀ ժողովրդի մասին լինել եւ մյուս կողմից ում  ի նկատի ունենք ՀՀ ժողովուրդ ասելով: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ Սահմանադրության նախաբանը,որն ի դեպ տեղի ունեցած 2 սահմանադրական փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Սահմանադրության նախաբանը արձանագրում է` հայ ժողովուրդը հիմք ընդունելով հայաստանյան նկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության  հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման  իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը՝ նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը ընդունում է ՀՀ Սահմանադրությունը»,- մանրամասնեց վարչապետը:

    ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ  հեղափոխության  օրերին Արցախը կարողացավ կայուն պահել առաջնագիծը, աննկարագրելի զորություն տվեց Հայաստանի եւ հեղափոխությանը, քանի որ այդ օրերին սահմանին յուրաքանչյուր սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը եւ բերել անկանխատեսելի հետեւանքների:

     


    scroll to top