Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները

    Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները

    Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. Վրաստանում նշել են նոր արագընթաց մայրուղու կառուցման ժամկետները
    Օգոստոս 14, 2019 12:03 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երկրի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի 6-ամսյա աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ, գրում է tass.ru-ն:

    «Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-Գուդաուրի (Քվեշեթի-Կոբի) արագընթաց մայրուղու շինարարական աշխատանքները: Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

    23 կիլոմետրանոց ճանապարհը կունենա երկշերտ ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվեն նաև վեց կամուրջներ և հինգ թունելներ, որոնցից մեկի երկարությունը կհասնի 9 կմ-ի։ Ի տարբերություն հին մայրուղու, ուղևորությունը նոր ճանապարհով 1 ժամից կկրճատվի 20 րոպեի:

    Ճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 415 մլն դոլարի վարկ է հատկացրել: Գումար կհատկացնեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (60 մլն դոլար) և Վրաստանի կառավարությունը (83,6 մլն դոլար):

    Աղբյուրը՝ tert.am


    scroll to top