Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » editorial » Նոր զարգացում՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով

Նոր զարգացում՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով

Օգոստոս 11, 2017 14:20 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

Manuk-SImonyan-768x432

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Որոշում է կայացվել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին եւ դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմանում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top