Ուրբաթ , 21 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործից

    Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործից

    Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործից
    Դեկտեմբեր 15, 2017 17:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ը շարունակում է հետեւել «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստին: Մեզ հասած տեղեկություններով՝  Մերի Մարգարյանի բժշկական փաստաթղթերի վերծանություններն ու թարգմանություններն  ավարտվել եւ ուղարկվել են դատական դեպարտամենտ: Պատկան կառույցը  հաստատեց մեր տեղեկությունը: «Հավանաբար, երկուշաբթի բժշկական փաստաթղթերի վերծանություններըն ու թարգմանությունները  կուղարկվեն դատարան»,- մանրամասնեցին դեպարտամենտից:

    Araratnews.am-ին նաև տեղեկություններ էին հասել, որ Մերի Մարգարյանի բժիշկ, ծննդկանի մահվան համար մեղադրվող Շուշանիկ Բախշյանը չի մասնակցել իր ձեռագրի վերծանմանը:  Հավաստի՞ են մեր տեղեկությունները հարցին՝ դեպարտամենտը դրական պատասխանեց. «Կապ ենք հաստատել բժշկական փաստաթղթերը վերծանող-թարգմանող կրթական համալիրի հետ, որն էլ տեղեկացրել է՝ մեկ ամիս չեն կարողացել Բախշյանի հետ կապ հաստատել»:

    Կապ հաստատեցինք  Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ՝ պարզելու, թե ինչու իր ամբաստանյալը չի մասնակցել  բժշկական փաստաթղթերի  վերծանմանն ու թարգմանությանը: «Իսկ ինչի՞ պետք է մասնակցեր: Ես եմ ասել, որ չմասնակցի վերծանմանը: Մեզ այսօր ասում են՝ կգա՞ս փաստաթղթերի վերծանմանը ներկա լինես: Ես հարց եմ տալիս՝ բա եթե փաստաթղթերը լավ չէին վերծանված, լավ չի կարդացվում, բա մեր աղջկան (նկատի ունի Շուշանիկ Բախշյանին-խմբ.) դրա հիման  վրա՞ չէիք կալանավորել: Հիմա էլ ասում են՝ արի մասնակցի: Ով ուզում է, թող թարգմանիմ վերծանի: Ես եմ ասել տիկին Բախշյանին, ստիպել ու դրդել՝ փաստաթղթերի թարգմանությանն ու վերծանմանը չգնա»:

    Մեր մյուս հարցին՝ տիկին Բախշյանն ունե՞ր ցանկություն մասնակցելու թարգմանության-վերծանմանը, փաստաբանը բացասական պատասխանեց. «Ո՛չ, տիկին Բախշյանն օգնում է ծննդկաններին՝ երեխաներ լույս աշխարհ բերելու»:

    Սոնա Դավթյան

     


    scroll to top