Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով. տուժող կողմին չեն տեղեկացրել

    Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով. տուժող կողմին չեն տեղեկացրել

    Նոր զարգացումներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով. տուժող կողմին չեն տեղեկացրել
    Հունիս 8, 2019 14:22 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ը  շարունակում է  հետեւել «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործին:

    Հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015 թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

    Արամ  Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 2015 թ. հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

    Տեղեկացնենք, որ սույն դատական գործը քննվում է երկու մասով՝  Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող բժիշկներ Արամ Գրիգորյանի ու Տիգրան Սարգսյանի գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշ նստավայրում: Իսկ Մերի Մարգարյանի անմիջական բժիշկներ Շուշանիկ Բախշյանի ու Անի Բաբելյանի գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը

    Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թ. մայիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, դատախազ Արթուր Սմբատյանը մեղադրական ճառն է ընթերցել դատարանում, սակայն տուժող կողմին դատական նիստի օրն ու ժամը չեն ծանուցել: Սա այն դեպքում, երբ բոլոր դատական նիստերին տուժող կողմը բարեխղճորեն մասնակցել է:

    Մի քանի օր համառորեն փորձել ենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի  հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն: Դատարանի քաղաքային հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը  տեղեկացրեց՝ դատավորը չի կարող լրագրողների հետ խոսել, հարցը պետք է ուղարկել գրավոր:

    «Դատալեքսում» եւս որեւ տեղեկատվության այդ օրվա դատական նիստի մասին, բացի նիստի օրվանից ու ժամից, չկա:

    Մերի Մարգարյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սմբատյանն էլ մեզ հետ զրույցում ոչ մի բան չասաց, հորդորեց դիմել դատարան:

    Araratnews.am-ի տեղեկություններով՝  դատախազը Մերի Մարգարյանի մահվան գործով պահանջել է բժիշկ Տիգրան Սարգսյանին ազատազրկել 4 տարով՝ համաներման կիրառմամբ,  3 տարի զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից, Արամ Գրիգորյանին ազատազրկել 3.5 տարի՝ դարձյալ համաներման կիրառմամբ եւ 3 տարի զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայից:

    Վերոնշյալ երկու բժիշկների անջատված մասի դատական հաջորդ նիստը նշանակված  է հունիսի 13-ին՝ ժամը 16:00-ին:

    Հ.Գ. Մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանի փեսան՝  Սերգեյ Մեղրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ է: Տուժող կողմի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը մեզ հետ զրույցում այսօր վերահաստատեց իր մտավախությունը՝ Մեղրյանը փորձում է գործի քննությունը զոքանչի համար բարենպաստ ուղղությամբ տանել: Փորձեցինք նաև պարզաբանում լսել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանից, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր:

    Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանի նախագահությամբ 2018 թ.-ից նշանակվել է դատաբժշկական կրկնակի փորձաքննություն, քանի որ դատաքննության ժամանակ, ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրանքի կողմերը կարծիքներ են հայտնել հիշյալ փորձագիտական եզրակացության վերաբերյալ` կասկածի տակ դնելով թե դրա հիմնավորվածությունը, թե փորձաքննության կատարման դատավարական կանոնների խախտումը և թե փորձագետների անկողմնակալությունը:

    Դատարանը, վերլուծելով դատաքննության և դատական վիճաբանությունները, կողմերի արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է՝ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով հիմք է կրկնակի փորձաքննություն կատարելու համար:

    Սոնա Դավթյան


    scroll to top