Գլխավոր Լուրեր Նորագույն տեխնոլոգիաները կիրառվում են Հայաստանի պահպանվող տարածքներում

Նորագույն տեխնոլոգիաները կիրառվում են Հայաստանի պահպանվող տարածքներում

1
0

Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ նորարարական տեխնոլոգիաները հաջողությամբ
ներդրվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում: «Արփի լիճ» ազգային պարկում ավարտվեց ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացան տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար նաև, պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Մեկ այլ պահպանվող տարածքում՝ «Դիլիջան» ազգային պարկում, գործարկվել են 12 նոր, on line
տեսախցիկներ, որոնք այսուհետ կհսկեն պարկ մտնող մի շարք ճանապարհներ՝ ապահովելով պահպանվող տարածքի որոշակի հատվածների շուրջօրյա տեսահսկումը:

Այս աշխատանքը ևս շարունակական է և առայժմ կատարվել է առաջին փուլը: Նախատեսվում է պարկի բարձր ռիսկային բոլոր տարածքներում ունենալ ժամանակակից տեսահսկման համակարգեր, որոնք կներառեն on line տեսախցիկներ, անօդաչու սարքեր, ֆոտոթակարդներ և այլն:

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ
պահպանվող տարածքներին՝ նոր տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի արդյունավետ դարձնելու և
ավելացնելու ուղղությամբ: