Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է

    Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է

    Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է
    Փետրվար 10, 2019 10:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

    Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

    Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


    scroll to top