Գլխավոր Լուրեր Նոյեմբերյանում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նոյեմբերյանում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

5
0

Հուլիսի 28-ին հակառակորդի արձակած կրակոցից ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող:  ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը։

«Վիրավորված պայմանագրային զինծառայողը` Վլադիմիր Օսիպյանը, երեկ հակառակորդի կրակոցից ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել, վիճակը բարարար է, կյանքին վտանգ չի սպառնում:Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- Araratnews.am-ին ասաց Հովհաննիսյանը։

ԲԿ-ից մեզ հաղորդեցին, որ զինվորի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և առաջիկայում կվիրահատվի։