Գլխավոր Լուրեր Նպաստ ստանալու համար պետք է ներկայացնել երկու նոր փաստաթուղթ

Նպաստ ստանալու համար պետք է ներկայացնել երկու նոր փաստաթուղթ

8
0

Ինչպես տեղյակ եք՝ Կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 7-ին) լրացում է կատարվել Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, համաձայն որի, սկսած 2018 թվականի օգոստոսի 7-ից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար դիմող ընտանիքը պետք է ներկայացնի նաև երկու նոր փաստաթղթերը:

  1. ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին։
  2. Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։

 

Հաշվի առնելով նոր կարգի կիրարկման վերաբերյալ հանրության որոշ խմբերի բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝

ü  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ, կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, պատրաստ են իրենց մասնաճյուղերի միջոցով ԱՆՎՃԱՐ քաղաքացիներին տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքը (ԶԵԿՈՒՅՑ ՓԱՐՈՍ ծրագիր)։

ü  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ միջինում 10-15 րոպեում։

ü  Օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց։