Գլխավոր Բժիշկ Նշաններ, որոնք հուշում են երեխայի սեռը

Նշաններ, որոնք հուշում են երեխայի սեռը

108
0

Հնում  ապագա ծնողները պետք է սպասեին իրենց զավակի լույս աշխարհ գալը՝ նրա սեռն իմանալու համար:

Այսօր  գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու բազմաթիվ եղանակներ՝ սկսած ժողովրդական նշաններից մինչև հին չինական աղյուսակներ և ժամանակակից բժշկական միջամտություններ:  Ձեզ ենք ներկայացնում երեխայի սեռը որոշող ամենապարզ, ոչ գիտական, բայցև հավաստի և տարիներով փորձված ժողովրդական նշանները:

Զույգը աղջիկ կունենա, եթե՝

— մայրը տգեղացել  է, առաջացել  են պզուկներ

— հայրը սկսել է քաշ հավաքել

— մոր սիրտը  քաղցր  է ուզում

— ապագա մայրը տառապում է առավոտյան սուր սրտխառնուքից

— ծնողների տարիքը ավելի քան 40 է

— եթե ամուսնական մատանին որովայնի  վրա կախելիս այն շարժվում է առաջ-հետ:

Զույգը տղա կունենա, եթե՝

— մայրը գեղեցկացել է

— առաջացել է ձեռքերի չորություն, ոտնաթաթերը սառչում են

— սիրտն ուզում է աղի ու թթու

— մայրը սթրես է տանում

— ախորժակը բացվել  է

— եթե ամուսնական մատանին որովայնի  վրա կախելիս այն շարժվում է շրջանաձև:

Եթե երեխային ցածր եք կրում, կունենաք տղա, եթե բարձր՝ աղջիկ կծնվի: Ինչպես նաև գոյություն ունի կարծիք, որ  եթե ապագա մոր փորը սուրուլիկ է, տղա կծնվի, իսկ ավելի կլորավուն՝ աղջիկ:

Սակայն ինչպես նշում են մասնագետները, որովայնի ձևը որոշվում է մկաններով, արգանդի տոնուսով և երեխայի  դիրքով, այլ ոչ թե փոքրիկի սեռով:

Համաձայն վերջին տվյալների, կրծքի ծավալը ապագա երեխայի սեռի լավագույն ցուցիչն է: Աղջիկ ունեցող կանանց կուրծքը հղիության ժամանակ ավելի է մեծանում (միջինը 8  սմ-ով), քան տղա ունեցող կանանց կուրծքը (միջինը 6,3  սմ-ով): Սա բացատրվում է  այն հանգամանքով, որ տղաներն ավելի  շատ  են տեստոստերոն արտադրում և  մորից ավելի  շատ էներգիա են պահանջում, ինչը կուրծքն ավելի շատ  է ճնշում: