Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Նուբարաշենում երթևեկության փոփոխություն կլինի

    Նուբարաշենում երթևեկության փոփոխություն կլինի

    Նուբարաշենում երթևեկության փոփոխություն կլինի
    Փետրվար 13, 2018 17:24 Լուրեր A+ / A-

    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

    Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

    Միաժամանակ՝ Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

    Նման թեմաներ

    scroll to top