Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նուբարաշենում տները կթանկանա՞ն. քննարկում ավագանիում

    Նուբարաշենում տները կթանկանա՞ն. քննարկում ավագանիում

    Նուբարաշենում տները կթանկանա՞ն. քննարկում ավագանիում
    Հունիս 24, 2019 15:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Նուբարաշենի, Դավիթաշենի եւ Հալաբյան փողոցի արտաքին լուսավորության համար հատկացվող ծախսերն ավելացնել 110 մլն դրամով: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տարբեր վարչական շրջաններում խնդիրները լուծեն համալիր կերպով: «Մրցույթ է իրականացվելու  արտաքին լուսավորման  ծրագրի համար»,- ասաց փոխքաղաքապետը:

    Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ կատակեց՝ Նուբարաշենում բնակարանները կթանկանան: Փոխքաղաքապետն ասաց, որ այդ վարչական շրջանում  ճանապարհը սարքին վիճակում չէր: «Իսկ հիմա եթե այցելեք այնտեղ, կտեսնեք՝ քաղաքում այդպիսի  բարեկարգ ճանապարհ չկա»,-  հավաստիացրեց Հրաչյա Սարգսյանը:

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top