Գլխավոր Լուրեր Նույնիսկ չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանը մարզո՞ւմ է, թե՞ ոչ

Նույնիսկ չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանը մարզո՞ւմ է, թե՞ ոչ

1
0

Ներդրումային ծրագրեր շատ կան, որոնք մայիսի 25-ի նմանատիպ ֆորումին կներկայացնենք: Արարատի մարզում բիզնես-ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Սյունիքի մարզում ներդրումների մասով Հունան Պողոսյանն ասաց, որ բավական հետաքրքրություններ կան: «Դրա ականատեսը կլինեք ամսվա վերջին կազմակերպվելիք Սյունիքի մարզի բիզնես-ֆորումին»,- ասաց մարզպետը:

Դիտարկմանը, թե իր նշանակումը պայմանավորված էր նրանով, որ ինքը՝ որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, պետք է կասեցներ քրեական տարրերի ակտիվությունը, այդ ուղղությամբ ի՞նչ է արվել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հանցավոր միջավայրին, դրա համար կան պատկան մարմիններ՝ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և այլ մարմիններ, որոնք, կարծում եմ, շատ նորմալ իրենց աշխատանքը կատարում են»:

Հարցին՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին ակտի՞վ է մարզում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Չէի ասի, նույնիսկ չգիտեմ՝ նա մարզո՞ւմ է, թե՞ ոչ»:

Իսկ թե ինքը՝ որպես նախկին ոստիկան, ինչպես է գնահատում ոստիկանության գործունեությունը, Պողոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի, այլ ժողովուրդը. «Ես՝ որպես քաղաքացի, գնահատում եմ նորմալ»: