Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նվազագույն աշխատավարձը 13.000 դրամով բարձրացնելը լուրջ բեռ կդառնա համայնք­ների բյուջեի վրա. «Փաստ»

    Նվազագույն աշխատավարձը 13.000 դրամով բարձրացնելը լուրջ բեռ կդառնա համայնք­ների բյուջեի վրա. «Փաստ»

    Նվազագույն աշխատավարձը 13.000 դրամով բարձրացնելը լուրջ բեռ կդառնա համայնք­ների բյուջեի վրա. «Փաստ»
    Հուլիս 11, 2019 10:47 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառ­նալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»:

    «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատա­վարձերի բարձրացման փաստը լուրջ կուլիսային քննարկումների ու դժգոհությունների առիթ է հանդիսացել, հատկապես ՏԻՄ համա­կարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բա­վականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնք­ների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունը ինչ կարգավորմամբ է լրացվելու:

    Թերթին ուշագ­րավ տեղեկություններ են հասել, որ քննարկումներից մեկի ժամա­նակ ոլորտի հնաբնակ, ՏԶԿ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բավականին բարձր տոնով դժգոհել է՝ մեղադրելով, որ չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեց­նել: Ի դեպ, նշենք, որ որոշման նախագիծը գործադիրի համապա­տասխան գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top