Գլխավոր Լուրեր Նվազեցնել մեքենաների շարժման արագությունը. քաղաքապետի առաջարկը

Նվազեցնել մեքենաների շարժման արագությունը. քաղաքապետի առաջարկը

6
0

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստում ասաց, որ Երեւանը բավականին վտանգավոր է հետիոտնի եւ վարորդի համար: «Ըստ իս՝ գլոբալ պետք է լուծվի խնդիրը: Քաղաքապետարանի նախաձեռնությանը պետք է միանան ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ: Նախեւառաջ բոլոր անցումներում պետք է լինի հատուկ լուսավորություն: Հանձնարարականն արդեն տրվել է: [Քաղաքապետի առաջին տեղակալ] Հրաչյա Սարգսյանի հետ աշխատում ենք: Միանգամից չենք  կարող լուսավորել ամբողջը քաղաքը: Գույքագրելու ենք ամենամութ անցումները, որոնք պետք է լուսավորվեն»,- մանրամասնեց քաղաքապետը:

Հայկ Մարությանի երկրորդ առաջարկն էր այլ քաղաքների օրինակով նվազեցնել մեքենաների շարժման արագությունը՝  60 կմ/ժամը դարձնել 50 կմ/ժամ: «Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասաց նա, ապա հորդորեց ավագանու անդամներին սա քննարկել: