Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » «Նվիրիր կյանք», «Արագիլ». ինչ ճակատագիր է վիճակված այս հիմնադրամներին

    «Նվիրիր կյանք», «Արագիլ». ինչ ճակատագիր է վիճակված այս հիմնադրամներին

    «Նվիրիր կյանք», «Արագիլ». ինչ ճակատագիր է վիճակված այս հիմնադրամներին
    Մայիս 16, 2018 15:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը:

    Հիշեցնենք՝ հիմնադրամն աջակցում էր ծանր հիվանդություններով երեխաներին:  Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Սերժ Սարգսյանի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո  դադարեցվել էր «Արագիլ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի նպատակն էր ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն: Այս հիմնադրամի նախագահը եւս Ռիտա Սարգսյանն էր: Մինչ  այս փակվել էր նաև «Լույս» հիմնադրամը, որն աջակցում էր հայ քաղաքացիներին արտերկրում սովորելու:

    Ի՞նչ ճակատագիր է սպասում այս ծրագրերին, կշարունակե՞ն արդյոք դրանք գործել եւ ում հովանու ներքո՝ վարչապետի՞, թե՞ նախագահի: Այս հարցերի պարզաբանման նպատակով Araratnews.am-ը դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանին:

    Նա նշեց, որ  նման որոշում, համաձայն որի ծրագրերի ղեկավարումն անցնում է Արմեն Սարգսյանի կնոջը, չկա: «Մինչեւ հիմա այդ հարցը կա, թե ո՞ւմ դա պետք է անցնի: Ըստ տրամաբանության` դա պետք է իր ամեն ինչով` գաղափարային, անցներ ռեսուրսներին տիրապետող անձի մոտ: Այն վարչապետի գրասենյակն է: Բայց այդ  հարցը, կարծում եմ` ապագայում պետք է քննարկվի, արդյոք այդպե՞ս լինելու է»,- ասաց Թ. Պողոսյանը:

    Պողոսյանի խոսքով՝ նախագահական կառավարման երկրներում առաջին տիկինն ունենում է գրասենյակ, համապատասխան միջոցներով, Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ, հետեւաբար, հարցը օդում է մնում:

    Պողոսյանն ասաց, որ նախընտրելի կլիներ, որ նման ծրագրերը սոցիալական ուղղվածությամբ գերատեսչություններին հատկացվեն:

    Նման թեմաներ

    scroll to top