Գլխավոր Լուրեր Նյութեր են նախապատրաստվում «Նաիրիտ» մտնող խողովակի գողության դեպքի վերաբերյալ

Նյութեր են նախապատրաստվում «Նաիրիտ» մտնող խողովակի գողության դեպքի վերաբերյալ

4
0

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 19.25-ին, Բագրատունյաց պողոտայի 70 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված Արայիկ Դողանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, իր ծանոթ Գևորգի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածք մտնող ջրատարի խողովակը (7մ երկարությամբ, 50 մմ տրամագծով) և փորձել են գողանալ, սակայն ավարտին չեն հասցրել՝ բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,

«Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ա. Դողանյանը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ: