Գլխավոր Մամուլ Oղին կրկնակի թանկացել է. «Հրապարակ»

Oղին կրկնակի թանկացել է. «Հրապարակ»

41
0

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում։

Սպանդանոցների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գյուղերում մորթը կրճատվել է։

«Գումի շուկայի» մսավաճառների շարքում տավարի միս արդեն մոտ 3 օր է՝ չեն բերում։ Նրանք, ովքեր տանն էին մորթը կազմակերպում, սպանդանոցներ դեռ չեն դիմել, իսկ խանութպանները խուսափում են առանց թղթի միս վերցնել։