Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ նոր մանրամասներ

    Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ նոր մանրամասներ

    Օդանավից տարհանված ուղևորներից երկուսը գտնվում են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում․ նոր մանրամասներ
    Հուլիս 19, 2019 12:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

    ««Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

    Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

    Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տարհանվել են, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

    Ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել, որի ընթացքում 8 մարդ է տուժել, 2-ը՝ հոսպիտալացվել։


    Նման թեմաներ

    scroll to top