Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Օդապարիկների թռիչքի օրը փոխվել է

    Օդապարիկների թռիչքի օրը փոխվել է

    Հոկտեմբեր 13, 2017 12:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    skyball-472x265

    Հարգելի երևանցիներ,

    կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝  ժամը 19:30-22:00-ն:

    Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը.

    15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,

    16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,

    17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:

    Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:


     Երևանի քաղաքապետարան

    Նման թեմաներ

    scroll to top