Գլխավոր Լուրեր Օձեր են հայտնաբերվել

Օձեր են հայտնաբերվել

11
0

Մայիսի 3-ին, ժամը 16:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 3-ին, ժամը 16:15-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենայի սրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 60 սմ երկարության) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 3-ին, ժամը 15:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: