Գլխավոր Լուրեր Օգնություն աշխարհի կարիքավոր մարդկանց․ «Ավրորայի» նոր նախաձեռնությունը (տեսանյութեր)

Օգնություն աշխարհի կարիքավոր մարդկանց․ «Ավրորայի» նոր նախաձեռնությունը (տեսանյութեր)

5
0

«Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը կոչ է անում գումար հանգանակել աշխարհի կարիքավոր մարդկանց համար։ Տեսաուղերձով առաջինը հանդես է եկել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ կոչ անելով միանալ #AraratChallenge նախաձեռնությանը։ Ակցիային միացել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Նուբար Աֆեյանը, Թոմ Կատինան, Նիկոլա Ազնավուրը, «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, երգիչներ, դերասաններ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում միանալ նախաձեռնությանը՝ «Եկեք չսպասենք հաջորդ ջրհեղեղին» կարգախոսով։

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը նույնպես հանդես եկավ #AraratChallenge-ին միանալու տեսաուղերձով։

Նախաձեռնությանը միացել է նաև «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։

«Ես Արմինե Հովհաննիսյանն եմ, նրանք են իմ Արարատը, լեռ, որը երկրորդ հնարավորությունը տվեց մարդկությանը: Ես Ցեղասպանությունը վերապրածների թոռ եմ: Իմ պապերն ապրեցին այն բարի մարդկանց շնորհիվ, որոնք օգնեցին նրանց շարունակելու կյանքը: Հիմա իմ հերթն է շնորհակալություն ասելու: «Ավրորան» ինձ տալիս է այդ հնարավորությունը: Այսօր երկրագնդի վրա միլիոնավոր մարդիկ ապրում են չքավոր պայմաններում: Այս նախաձեռնության առաքելությունն է օգնել նրանց դուրս գալ աղքատության ճիրաններից և ապրել արժանապատիվ կյանքով: Մեզանից յուրաքանչյուրն ունի զորեղ ուժ՝ աջակցելու նրանց: Խնդրում եմ՝ միացե՛ք ինձ՝ նվիրատվություն կատարելով այս հրաշալի նախաձեռնությանը»։

 

«Ավրորա»-ի մրցանակակիր բժիշկ Թոմ Կատինայի կոչը միանալ նախաձեռնությանը՝ օգնելու կարիքավոր մարդկանց։

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը ևս բարության կոչ է անում։