Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Օգոստոսից շուտ ձմերուկ մի գնեք

    Օգոստոսից շուտ ձմերուկ մի գնեք

    Օգոստոսից շուտ ձմերուկ մի  գնեք
    Հուլիս 17, 2019 13:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճիշտ ձմերուկ ընտրելն իսկական արվեստ է: Ոմանք ձմերուկը բաժանում են «տղաների»  ու «աղջիկների», ինչ-որ մեկն ընտրում է ըստ ձայնի, կեսն էլ վստահում է միայն ծանոթ վաճառողի: Իրականում ինչպես ընտրել քաղցր ու համեղ ձմերուկ: Կան մի քանի կանոններ:

    Օգոստոսից շուտ ձմերուկ չարժի գնել, քանի  որ ձմերուկի  հասնելու կենսաբանական շրջանը ամռան վերջին ամիսն է:

    Չափսը

    Խուսափեք խոշոր ձմերուկներից, քանի  որ վտանգ կա, որ խոշորը արհեստականորեն աճեցրել  են: Իսկ փոքր ձմերուկը կարող է շատ քաղցր չլինել, այնպես որ իդեալականը  միջին չափսն է՝ 5-7 կգ-ի չափսի:

    «Աղջիկներ» և «տղաներ»

    Ձմերուկները տարբերում են ըստ սեռական հատկանիշի. «տղաները» ուղղահայաց առանցքով մի փոքր երկարավուն են, իսկ  «աղջիկները»՝ փոքր են: Նրանք տափակավուն են, եթե «ձմերուկուհին» կտրենք, ապա կորիզները  փոքր են: «Տիկնայք» ավելի  համեղ ու քաղցր են:

    Պոչիկ

    Այն պարտադիր պետք է լինի, քանի  որ դա հասած լինելու ցուցիչն է: Դեղնավուն չոր պոչիկը խոսում է, որ ձմերուկն արդեն հասած  է: Եթե պոչիկը կանաչ է, նշանակում է ձմերուկը  դեռ  խակ են քաղել:

    Ըստ ձայնի

    Հասած ձմերուկի ձայնը բախելիս ոչ թե «խուլ» է, այլ մի փոքր թնդուն, իսկ եթե ձմերուկը վերևից ու ներքևից մի փոքր սեղմել՝ ապա թեթևակի կճթճթա: Նշանակում է՝ հասած է:

    Կտրելով

    Բազմաթիվ վաճառողներ կտրում են մի կտոր ձմերուկ՝ գնորդին ցուհց տալու համար: Ավելի  լավ է չգնել նման ձմերուկ, քանի  որ ձմերուկն իսկույն ներծծում է ամեն ինչ՝ վաչառողի դանակի ծայրի կեղտից  բակտերիաներ ու փոշի, մինչև դուք ձմերուկը տուն հասցնեք:

    Քիմիական «անցյալի» նշաններ

    Անհնար է վիզուալ որոշել, թե ձմերուկը պարունակո՞ւմ է նիտրատներ կամ այլ վտանգավոր նյութեր: Դա հնարավոր է միայն, եթե ձմերուկը կտրել: Եթե կան սպիտակ կամ դեղնավուն բծեր, ապա ձմերուկը պարունակում է նիտրատներ և թույլատրելի նորմայից ավելի պետիցիդների մնացորդային քանակ:

     


    Նման թեմաներ

    scroll to top