Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Օլիգարխները կարող են սաբոտաժ անել. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

    Օլիգարխները կարող են սաբոտաժ անել. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

    Սեպտեմբեր 13, 2018 13:34 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Այն, ինչ կատարվում  է Հայաստանի քաղաքական դաշտում, ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու չի բավարարում: Այն, ինչ եղավ մայիսին, ենթադրում էր  այլ բան. ենթադրում էինք, որ կմտնեն նոր խաղացողներ, քաղաքական դաշտը կմաքրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

    Երևան Տոնավաճառ

    Թեեւ ՀՀԿ-ը չի մասնակցում ընտրապայքարին, սակայն բանախոսի խոսքով՝ կեղտոտ պատերազմը շարունակվում է միմյանց դեմ:

    Բանախոսի խոսքով՝ արտաքին քաղաքական դաշտում մեր հարաբերությունները փայլուն չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ: «Փայլուն լինելու պարագայում քայլեր կլինեին: Ես դրանք չեմ տեսնում»,- ասաց քաղտեխնոլոգը:

    Կարեն Քոչարյանի տեղեկացմամբ՝ խնդիրների պատճառը կառավարության անդամների անփորձությունն է: «Անփորձության պարագայում կարելի է սովորել առանց կորուստների: Կարելի է ունենալ փորձառու խորհրդականներ, տեղակալներ»,- ասաց բանախոսը:

    Araratnews.am-ի հարցին՝  արդյոք  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որը վերաբերում էր օլիգարխների թիկնապահներին ասֆալտին պառկեցնելուն, օլիգարխները կարո՞ղ են հակադարձ քայլեր անել, որոնք բացասաբար ազդեն տնտեսության վրա, բանախոսը սաբոտաժը չբացառեց:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top