Գլխավոր Լուրեր Օնլայն հարթակ հանրաքվեներ անելու համար. քաղաքապետարանի նախաձեռնությունը

Օնլայն հարթակ հանրաքվեներ անելու համար. քաղաքապետարանի նախաձեռնությունը

11
0

Քաղաքապետարանը մոտ օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» աշխատանքային անվանմամբ օնլայն հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին այսօր հայտարարեց Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց՝ մինչեւ Հայկ Մարությանի պաշտոնավարման ավարտը կլինի՞ մեկ հանրաքվե:

Քաղաքապետը դրական արձագանք տվեց՝ նշելով, որ հանրաքվե կազմակերպելը բավականին մեծ գումար է պահանջում բյուջեից. «Դրա համար ստեղծում ենք օնլայն հարթակ, որտեղ մենք հնարավորություն կունենանք անվճար հանրաքվեներ անցկացնել»: