Գլխավոր Լուրեր Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումն այսօր կշարունակվի

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումն այսօր կշարունակվի

6
0

Օպերայի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախօրեին՝ երեկոյան, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։