Գլխավոր Լուրեր Օպերայի տարածքում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները

Օպերայի տարածքում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները

3
0

Երևանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանը մտադիր է վերականգնել տարածքի կանաչ գոտին։

Ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն կանաչապատումը, այլև տարածքի ճարտարապետական դիմագծի վերականգնումը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը Օպերայի տարածքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ՝ փետրվարի 13-ին, ծանուցել էր սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին, սակայն սրճարանների սեփականատերերը չեն իրականացրել մաքրումը։ Ըստ այդմ, քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն ինքը սկսեց, որոնք ուղեկցվեցին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով։