Գլխավոր Լուրեր Օպտիկական ակնոցի շուկան չի վերահսկվում. սպառողի առողջությունը վտանգված է

Օպտիկական ակնոցի շուկան չի վերահսկվում. սպառողի առողջությունը վտանգված է

1
0

Սպառողների ազգային ասոցիացիան ուսումնասիրել է օպտիկական ակնոցի շուկան եւ պարզել՝  օպտիկական ակնոցի սերտիֆիկատ ունի տնտեսվարողների ընդամենը 10 տոկոսը:

Խնդրի մասին  սպառողների ազգային ասոցիացիան  տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, որը, սակայն, հրաժարվել է  ստուգել այդ ոլորտը: «Ինձ ասում են, որ ստուգում են միայն սերտիֆիկատի առկայության դեպքում: Սակայն եթե տնտեսվարողը չունի սերտիֆիկատ, ապա պետք է քայլեր ձեռնարկել: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  իրականացնում է վերահսկողություն ապրանքների  որակի եւ անվտանգության չափանիշների համապատասխան»,- պնդեց սպառողների շահերի պաշտպանը Araratnews.am-ի հետ զրույցում:

Արմեն Պողոսյանը օգոստոսի 4-ին  գրավոր նամակով դիմել է նաև  Էկոնոմիկայի նախարարություն, սակայն մինչ օրս որեւէ պարզաբանում չի ստացել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար (ՇՎՏՄ) Արմեն Կոտոլյանն էլ  հակադարձեց՝  Արմեն Պողոսյանի հետ հանդիպել  եւ ասել է՝  օպտիկայի ոլորտը  տեխնիկական կանոնակարգերով իրենց տրված չէ: «Մենք դա չենք կարող վերահսկել՝  ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի: Այնպես որ անտրամաբանական է մեզ մեղադրելը»,- ասաց ՇՎՏՄ-ի ղեկավարը:

ՇՎՏՄ ղեկավարը հորդորել է Պողոսյանին դիմել Էկոնոմիկայի նախարարություն եւ առաջարկել օպտիկական ակնոցի ոլորտի վերահսկողությունը  տալ ՇՎՏՄ-ին:

Հ.Գ. Փաստորեն, քանի դեռ  հայտնի չէ, թե ով է վերահսկելու ոլորտը, սպառողների առողջությունը վտանգված է, առավելեւս որ ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը մեզ տեղեկացրեց՝ հիվանդներից հաճախ է լսել բողոքներ ոսպնյակների անորակության մասին:

Սոնա Դավթյան