Գլխավոր Լուրեր «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված 3 անձանց ինքնությունը պարզվել...

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված 3 անձանց ինքնությունը պարզվել է

7
0

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է, նրանք հարցաքննվել են:

Հիշեցնենք, որ սպանությունից հետո որոշ ժամանակ պահանջվեց պարզելու, թե ովքեր են եղել Մասիվցի Անդիկի հետ նույն տաղավարում գտնված անձինք:

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին: