Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
22°
Home » Լուրեր » Օրենսդիրը դեմ է «Օբամաքեյրին», Թրամփը՝ կողմ (տեսանյութ)

Օրենսդիրը դեմ է «Օբամաքեյրին», Թրամփը՝ կողմ (տեսանյութ)

Հուլիս 14, 2017 11:48 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

161110_POL_obama-trump

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար, հանրապետական Միչ Մաքքոնելը նախատեսում է իր գործընկերներին ներկայացնել Հանրապետական կուսակցության մշակած առողջապահության համակարգի բարեփոխման օրինագիծը. հայտնում է Ամերիկայի ձայնը: Սենատոր Մաքքոնելը շարունակում է ջանքեր գործադրել օրինագծի ընդունման ուղղությամբ:

Christian Broadcasting համացանցի եթերում նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նոր օրինագծի տապալման հետևանքների մասին:

«Ես չափազանց կզայրանամ սրա համար, բազմաթիվ մարդիկ հիասթափություն կապրեն: Նրանք տարիներ շարունակ խոստումներ էին ստանում այս մասին»,- ասել է նախագահ Թրամփը:

Նախագահը շարունակում է ճնշում գործադրել օրենսդիրների վրա՝ օրինագիծը մինչև օգոստոս ամսվա արձակուրդը ընդունելու համար:

Հանրապետականները շարունակում են քննադատել,  այսպես կոչված, «Օբամաքեյր» առողջապահական բարեփոխումը, ընդգծելով, որ այն ծախսատար է և անարդար: Մայիսին Ներկայացուցիչների պալատը մեծ դժվարությամբ հաստատեց «Օբամաքեյրի» վերանայումը:

https://m.youtube.com/watch?v=SwbUKUVjyM4

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top